Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանն անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները. նրանք հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանն անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները. նրանք հակված են աջակցելու ԲՀԿ-ի թեկնածուին
21.12.2018 | 13:00

«ԲՀԿ-ԼՀԿ հեռահար հակամարտության առաջին փորձությունը սպասվում է նորընտիր խորհրդարանի առաջին նիստին: Օրենքը պահանջում է՝ ԱԺ փոխնախագահներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից:


ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն հայտարարել են իրենց թեկնածուն ունենալու մասին: ԼՀԿ-ն առաջադրելու է Մանե Թանդիլյանին: ԲՀԿ-ն դեռ քննարկումների մեջ է: Բայց ամեն ինչ «Իմ քայլը» դաշինքի «ձեռքերում է»: Աժ նախագահը, փոխնախագահներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 132 հոգանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունը՝ 88-ը, «Իմ քայլը» դաշինքինն է, ու ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի ընտրությանը անհրաժեշտ կլինեն «Իմ քայլի» ձայները: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Իմ քայլը» դաշինքի ներսում ավելի հակված են աջակցել ԲՀԿ-ի թեկնածուին՝ հաշվի առնելով, որ ԱԺ-ում երկրորդ քաղաքական ուժն է:

Դիտվել է՝ 2249

Մեկնաբանություններ